Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հանրության գլխի տակից փափուկ բարձը հանեք, այլապես հետո շատ ցավոտ է լինելու

Հանրության գլխի տակից փափուկ բարձը հանեք, այլապես հետո շատ ցավոտ է լինելու
24.11.2024 | 11:55

Թուրքիան երկար տարիներ աշխատում էր ԱԹՍ-ների վրա, ողջ հանրությանը գեներացրել էին ԱԹՍ-ների ստեղծման ուղղությամբ։

Իրանը երկար տարիներ աշխատում էր ինչպես ԱԹՍ-ների, այնպես էլ հեռահար հրթիռների ստեղծման վրա, կրկին ողջ հանրությանը այս ուղղությամբ մտածելու վրա էին գեներացրել։

Ռուսաստանը նույնպես ռազմարդյունաբերության ճյուղի վրա էր դրել խաղադրյուքը, հատկապես՝ հեռահար բալիստիկ հրթիռների, նոր սերնդի կործանիչների։ Ադրբեջանի մասով պարզ է, այնտեղ մտածողները վաղուց լքել են երկիրը, դրա համար նավթադոլարները ուղղված էին ռազմական տեխնիկա ձեռք բերելուն։ Վրաստանի մասով ամեն ինչ պարզ է, թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը համատեղ Վրաստանին, կարելի է ասել, ապառազմականացրել են: Մեր դեպքում ավելի լավ է լռեմ․․․

Հանրության գլխի տակից փափուկ բարձը հանեք, այլապես հետո շատ ցավոտ է լինելու, երբ հանրությունը չարձագանքի, մատների արանքով սկսի նայել անվտանգությանը:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2511

Մեկնաբանություններ